Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Սմարթֆոնը կօգնի պարզել դեղերի իսկությունը. news.am

Սմարթֆոնը կօգնի պարզել դեղերի իսկությունը. news.am

LinkSquare սարքը կարող է ճանաչել դեղահաբերի գրությունները, հետո համեմատել բնօրինակների հետ  (դրանց վերաբերյալ տվյալները պահվում են սմարթֆոնի հատուկ հավելվածում): Գործնականում վայրկյաններից տևող հետազոտությունից հետո հնարավոր կլինի տեսնել` Ձեր դիմաց իսկական դեղ է դրված, թե` ոչ:

«Մենք հույս ունենք, որ այս սարքը մարդկանց կօգնի ազատվել կեղծ դեղ գնելու մտավախությունից, որը ո՛չ միայն չի հաղթահարի հիվանդությունը, այլեւ կարող է վնասել օրգանիզմին», - ասել է Stratio-ի համահիմնադիր Լեսլի Գրոֆաուսը:

Սարքը սմարթֆոնի կրելի մարտկոցի տեսք ունի եւ միանում է USB լարով: LinkSquare-ից լույսի ճառագայթ է ընկնում դեղահաբի վրա, որն արտացոլում է այն, իսկ հատուկ տվիչը որսում է պատկերն ու որոշում` իսկակա՞ն է, թե` կեղծված: 

Սպեկտրոմետրը փորձարկել են վիագրայի դեղի վրա: Սարքը սկանավորել է արտաքինից երեք միանման դեղահաբ եւ անսխալ պարզել է, թե որոնք են երկու կեղծ օրինակը` արդյունքները ցուցադրելով սմարթֆոնի դիսփլեյի վրա:

Ընկերությունը նախատեսել է նորույթը վաճառքի հանել այս տարվա վերջին`  199 դոլարով: Իսկ առայժմ մշակողները LinkSquare-ը փորձարկում են այլ ապրանքների վրա, որոնց նույնպես հնարավոր է կեղծել (օրինակ` սննդամթերքը): Հետազոտողները դեռ պետք է ստեղծեն նաեւ դեղերի լայն ընտրանի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vnews.agency
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ